Մամուլ 10 ամիս առաջ - 08:00 11-09-2025

Նորաթուխ պատգամավորը խորհրդարան գնալու փոխարեն ԱՄՆ է մեկնել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Թեեւ խորհրդարանում երրորդ օրն է՝ մեկնարկել է աշնանային նստաշրջանը, սակայն ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր՝ վանաձորցի Վանիկ Օհանյանը, որն Արեն Մկրտչյանի փոխարեն օրերս մանդատ ստացավ, դեռ աշխատանքի չի ներկայանում։ Նա պատգամավորական երդում չի տվել, ինչը նշանակում է, որ պաշտոնապես չի ստանձնել լիազորությունները։

Չնայած իշխող թիմում փորձում են կոծկել գործընկերոջ բացակայության իրական պատճառները՝ ասելով, որ դա առողջական խնդիրներով է պայմանավորված, սակայն մենք պարզեցինք, որ իրականում նա Հայաստանում չէ, մասնավոր այցով ԱՄՆ է մեկնել ու արդարացել, թե նախապես էր գնել տոմսերը, երբ մտքով չէր կարող անցնել, որ պատգամավոր է դառնալու։ Սա վկայում է այն փնթի կառավարման մասին, որն այսօր առկա է Հայաստանում։

Նշանակում է, որ Արեն Մկրտչյանի՝ մարզպետ դառնալը եղել է հապճեպ, ոչ ոք չի մտածել, թե ով է ցուցակի հաջորդ համարը, այդ անձին ժամանակին չեն տեղեկացրել, չեն մտածել, որ մարդը կարող է երկրում չլինել։ Նա էլ իր հերթին հարկ չի համարել չեղարկել կամ ընդհատել արձակուրդը եւ այլն։

Նման անպատասխանատու մթնոլորտ է ամենուր։ ՔՊ-ում եւս ոմանք բուռն քննարկում են ստեղծված իրավիճակը։

Ասում են, որ անգամ դիտարկել են Վանիկ Օհանյանի թեկնածությունն ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում, եւ զարմանալի չէ, որ այս իրավիճակում այդ բարձր պաշտոնը բաժին հասավ բարձրագույն կրթություն չունեցող բուժքրոջը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը