Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:45 10-09-2025

Դիակներ անարգողներն ակնկալում են ներողություն․ Սոֆյա Հովսեփյան

Դիակներ անարգողներն ակնկալում են ներողություն: Մի կյանք էլ ապրեմ, միևնույն է, սրբապիղծ եմ համարելու դիակ անարգողին, այն էլ զինվորի դիակ: Այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ արձագանքելով դատարանի այն որոշմանը, որ պետք է ներողություն խնդրի ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանից։

« Ստատուսախեղդ արեք համացանցն ու համարեք, որ դատարանը արդար որոշում է կայացրել, բայց ...»,- հավելել է նա։

Տեղեկացնենք՝ Արսեն Թորոսյանն այսօր հայտնել է, որ դատարանը պարտավորեցրել է Սոֆիա Հովսեփյանին ներողություն խնդրել` տեղադրելով հետևյալ հայտարարությունը:

«Ես՝ Սոֆիա Հովսեփյանս, ներողություն եմ խնդրում Արսեն Թորոսյանից։ 04.08.2023 թվականին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում պարոն Թորոսյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ հրապարակումն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Արսեն Թորոսյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Թորոսյանից»։

Հիշեցնենք, որ դատարան դիմելու համար Արսեն Թորոսյանի համար հիմք էր դարձել Ս. Հովսեփյանի հետևյալ գրառումը.

«Էն, որ մարդ ժամանակ չունի գրի տո աննամուսնեեեր...

Ուրեմն արսեն թորոսյանի նման սրբապիղծը, ով չվարանեց անգամ զինվորի դիակի վրա գումար դարսեց, պիտի լինի ազատության մեջ ու հետն էլ մանդատով, բայց Սերգեյ Սմբատյանը, որը մեղադրվում է ինչ֊որ գույքի ապօրինի յուրացման մեջ, հլը դեռ հարց է, կամ եթե անգամ իրական է, պիտի կալանավորվի։ հետ բռնագանձեիք, բա ամենակարող դատախազ ունեք։

Հա, բոլորն օրենքի առաջ հավասար են, բա ուրաաա։

Էդ մարդը գոնե իրենով արժեքավոր էր, երկիր էր ներկայացնում, բա էդ էժան գողերը, որ լցվել են ԱԺ ու մենակ իրենց անձնական տալ ու առնելիքների մեջ են, ինչո՞ւ չեն կալանավորվում։
Հեեե՜յ, գլխավոր դատախազ, ո՞նց է լինում, որ քպ֊ի շների արածները չես տեսնում։ Տեղդ հարմար է՞...

Երկու օր առաջ դրամահավաք են արել 52 միլիոն, էդ հարցով էլ ասելիք չունե՞ս, էդ ո՞նց, էդ որտեղի՞ց, ինչի՞ դիմաց, էդ տվողների մեծ մասը վաղը Երևանը կհոշոտեն տուն կտանեն, բա հիմա չե՞ս ուզում կանխել, թե՞ քեզ նշանակել են, որ նախկինների յուրացրացը վերցնես ու տաս քպ֊ին յուրացնելու։

Լավ, էլ ոլորտ կա՞, որ մի ճռտ բարոյականություն մնացած լինի՞...

Հետաքրքիր է, թե որդի Սմբատյանը էս վերջերս ո՞ւմ ոտքն է տրորել, մի տեսակ շատ մտերիմ էր կառավարության աշխատակազմի հետ...»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան

Ձեզ գուցե հետաքրքրի