Ադրբեջանական ավիաուղիներ «ԱԶԱԼ» ՓԲԸ-ն սեպտեմբերի 6-ից ուղիղ չվերթներ է սկսում Բաքու-Թեհրան-Բաքու ուղղությամբ:
Այս մասին գրել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն սոցցանցում:
«Այս ավիաչվերթն ի սկզբանե կիրականացվի շաբաթական երկու անգամ, իսկ շաբաթ օրվանից կվերականգնվի նաև AZAL Բաքու-Թեհրան-Բաքու չվերթը»,- նշել է ադրբեջանցի դեսպանը: