Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 15:20 04-09-2025

Փաշինյանի ավտորիտար մտածողության խեղճությունը․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

Փաշինյանի ավտորիտար մտածողության խեղճությունը

Փաշինյանն այսօր գրել է․ «Ճի՞շտ է ճանապարհը, թե սխալ՝ կախված է նրանից, թե ուր ես գնում»։
Սա վտանգավոր ու մոլորեցնող թեզ է։

Ճանապարհի ճիշտ կամ սխալ լինելը չի կարող որոշվել միայն վերջնական նպատակով։
Եթե այն տանում է դեպի բռնապետություն կամ երկրի կապիտուլյացիա ՝ դա սխալ է։
Ճանապարհի բնույթը չի փոխվում նպատակով․ անդունդը անդունդ է, գահավիժումը՝ գահավիժում:

Իմմանուել Կանտը հստակ է ասել․ «Գործիր այնպես, որ քո վարքի սկզբունքը դառնա համընդհանուր օրենք»։

Կան արժեքներ, որոնք բացարձակ են և չեն կարող զոհաբերվել որևէ նպատակի համար։
Իսկ Արիստոտելը հիշեցնում է․

«Մենք այն ենք, ինչ անում ենք անընդհատ․ իսկ կատարելությունը սովորություն է, ոչ թե նպատակ»։

Այսինքն՝ ճիշտ լինելը պայմանավորված է ճանապարհի ընթացքով, ոչ թե միայն վերջնակետով։
Ճիշտ ճանապարհը այն է, որ արդար է, անվտանգ է և արժանապատիվ։ Իսկ «նպատակի համար ամեն ինչ կարելի է» մտածողությունը ուղիղ ճանապարհ է դեպի ավտորիտարիզմ։