Ներքին Խոսք 1 տարի առաջ - 13:09 04-09-2025

Ադրբեջանում ռուս եկեղեցու հովիվը հայոց 25 եկեղեցիներ հռչակել է ալբանական․ Նորայր Պողոսյան

Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդարանի աշխատակից Նորյար Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Անդրեյ Նիկոնորովը, նույն ինքը՝ Ադրբ.-ում ռուս եկեղեցու հովիվ Архимандрит Алексий, «Գանձասարի կաթողիկոսության եպիսկոպոսական աթոռները 17-րդ դարում» վերնագրով մի հոդված է տպագրել ռուսական «Теология: теория и практика» ժուռնալում։ Այս մասին գրում եմ՝ մասնագետների ուշադրությանը հանձնելու համար։

Հայ հոգեւոր մշակույթը ալբանացնելու դասական մի թերթոն է սա։ Հայ հայտնի հեղինակ Երեմիա Չելեբիի քարտեզից քաղել է հայոց 25 եկեղեցիներ, դրանք հատ-հատ հռչակել «ալբանական»։ Օրինակ. “Գանձասար - Гянджасарский монастырь, сохранившийся до наших дней, является важнейшим религиозно-политическим центром Албанской церкви.”

Այն մասում, ուր քարտեզի վրա գրված է «Հայաստանի պատմություն», անգամ այդտեղ փորձում է ցրել Հայաստան պետականութեան գաղափարը. “Речь идет об Армении не как о государстве, а как о некоей культурной общности, объединенной языком, религией и самосознанием себя как единого народа.”

Ալեքսի Վարդապետը ադրբ. քարոզչական հայտնի գործիքներից է։ Նա էր 2025 թ. ապրիլի 10-ին Վատիկանում ալբանական եկեղեցուն նվիրված կոնֆերանսի գաղտնի կազմակերպիչներից մեկը։ Առիթ կունենանք նրա մասին ավելի մանրամասն գրելու»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը