Ներքին 1 տարի առաջ - 22:13 03-09-2025

Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավոր դադարեցվել են. պատճառը հայտնի է

Սեպտեմբերի 2-ին Երևան-Կապան-Երևան ուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը հայտարարել է չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին։

«Օդանավը գտնվելու է տեխնիկական սպասարկման մեջ` ուղևորների և թռիչքների անվտանգությունը համար, դա գերակա պահանջ է, որին մենք անվերապահորեն հետևում ենք»,- «Սյունիք» TV-ին ասել է ընկերության ղեկավար Կարեն Վարդանյանը։

Կարեն Վարդանյանի խոսքով, օդանավի տեխնիկական սպասարկման համար կարող է պահանջվել մինչև 4 ամիս։

«Ինքնաթիռը միայն 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացրել է 95 չվերթ, տեղափոխել 2096 ուղևոր, սա 19 չվերթով ավելի է, քան 2024 թ-ին»,- ասել է ընկերության տնօրենը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու