Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:47 02-09-2025

Արցախի վերադարձը հնարավոր է միայն «առանց նիկոլ» Հայաստանում․ Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի գրառումը․

Երեկ փաստացի լուծարվեց միջազգային միակ պաշտոնական մեխանիզմը՝ ԵԱՀԿ Մինսկի հանձնախումբը, որն ստեղծվել էր Արցախյան հարցի կարգավորման համար։ Այն լուծարվեց Ալիևի պահանջով և հակահայ նիկոլ փաշինյանի հլու-հնազանդ համաձայնությամբ։ Արցախի հակամարտության կարգավորման դիվանագիտական խողովակն ապալեգիտիմացնելով և ռազմական ուժի կիրառմամբ, ուրիշի տարածքները զավթելով՝ Ալիևը մեծ դուռ բացեց աշխարհի այլ զավթիչների համար, ովքեր այսուհետ ուժի սպառնալիքով, էթնիկ զտման քայլերով ու ցեղասպանություններով կգրավեն հարևանի «տունը», հետո մի դավաճան շանորդու թեթև ձեռքով ու կեղծարար-խաղաղարարությամբ կփակեն հազարավոր զոհերի հիշատակն ու կբացեն բացարձակ բռնատիրության դուռը։

Արցախի ու հայերի՝ սեփական հայրենիքում բնակվելու հարցը ՓԱԿՎԱԾ ՉԷ. այսօր ավելի, քան երբևէ պետք է շարունակել քաղաքական ճնշումները միջազգային կառույցների վրա, շարունակել բարձրաձայնել արժանապատիվ վերադարձի իրավունքի մասին ու պահանջել անվտանգության երաշխիքներ, արցախահայերի անվտանգ վերադարձի, գույքային, և մշակութային իրավունքների վերականգնում՝ բոլոր հնարավոր միջազգային դատավարական ու փաստահավաք ճանապարհներով։

Տարածքների վերադարձն այսօրվա ապազգային իշխանության օրոք անհնար իրողություն է, հատկապես, երբ արդեն Հայաստանի բուն տարածքում ալիևյան պլանով տեղի է ունենում սահմանների վերաձևում։ Արցախի վերադարձը հնարավոր է միայն «առանց նիկոլ» Հայաստանում։

Այսօր՝ ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա կապակցությամբ կկայանա ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ։ Այս օրը եղել է ու պիտի լինի Արցախի հայկականության հաստատման օր, հայ ժողովրդի միասնականության և ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐ ԵՐԴՄԱՆ ՕՐ։ Ինքներս մեր ու մեր սերունդների առաջ պարտավոր ենք մեր ձայնն էլ ավելի ուժեղ դարձնել, որպեսզի աշխարհը լսի, որ Արցախը չի մոռացվել, արցախյան հակամարտությունը չի ավարտվել, հայկականությունը չի վերացվելու ո՛չ բռնությամբ, ո՛չ էլ դավաճանությամբ։

Հանուն արդարության, հանուն սերունդների ապագայի և հանուն անբեկանելի ճշմարտության, որ Արցախը եղել է, կա ու լինելու է հայկական։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին