Մամուլ 1 տարի առաջ - 07:10 02-09-2025

Դատավորների նկատմամբ հարուցված քրգործերի կծիկը բացվում է. նոր թիրախներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ իրավապահների տեսադաշտում այս պահին հայտնվել են Վարչական դատարանի մի քանի դատավորներ, եւ չի բացառվում, որ առաջիկայում նոր բացահայտումներ, անգամ՝ ձերբակալություններ լինեն։
ArmLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ Վարչական դատարանի դատավորների աշխատասենյակներում օգոստոսի 29-ին իրականացված խուզարկությունների դեպքով կան արդեն կալանավորվածներ։ Մասնավորապես կալանավորվել է երկու անձ, որոնցից մեկը փաստաբան Արմեն Օհանյանն է։
Ըստ մեր աղբյուրների՝ նախաքննական մարմինը կալանավորել է միջնորդին եւ կաշառք ստացողի օժանդակողին։ Դատավորների վերաբերյալ քննչական գործողությունները դեռ շարունակվում են, իսկ գործը, մեր տեղեկություններով, հետաքրքիր զարգացումներ կունենա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները խուզարկություններ են իրականացրել Վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Մհեր Պետրոսյանի եւ Լուսինե Բոյաջյանի աշխատասենյակներում։
Մեր ունեցած տվյալներով՝ երբ Արգիշտի Ղազարյանը զբաղեցրել է Վարչական դատարանի նախագահի պաշտոնը, իր մոտ է կանչել նշված դատավորներին եւ հանձնարարել որոշ գործերով քայլեր իրականացնել։ Սակայն դատավորները չեն էլ կասկածել, որ այդ պահին Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակը ձայնագրվում է իրավապահների կողմից։
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ դատավորները թաթախվել են հողերի սեփականության իրավունքի գրանցման կամ չեղարկման գործերում։
Փաստորեն, փոխարենը դատարանը իրականացնի արդարադատություն՝ որոշ դեպքերում գործել է կողմնակալությամբ»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել