Մշակույթ 1 տարի առաջ - 22:19 01-09-2025

Լույս է տեսել «Արցախ. վանքեր եկեղեցիներ և ձեռագրեր» պատկերազարդ գիրքը

Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը գրում է․

Այսօր վերջապրես լույս տեսավ «Արցախ. վանքեր եկեղեցիներ և ձեռագրեր» պատկերազարդ գիրքը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակությամբ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ, իմ և Մատենադարանի գործընկերոջս՝ Թամարա Մինասյանի համահեղինակությամբ։

Արցախի վանքերն ու եկեղեցիները ներկայացվում են որպես հայ ձեռագրական մշակույթի կարևոր կենտրոններ։ Բաժիններից մեկում շեշտվում է միջնադարում Արցախի ազնվականության դերը եկեղեցաշինության (նաև՝ քանդակագործության ու որմնանկարչության) և գրքարվետի ասպարեզում։

Տեղի վանական գրչատներում (Խադավանք, Դադիվանք, Գանձասար և մյուսներ) ստեղծված ձեռագրերից բացի ներկայացվում են նաև մի շարք այլ նշանավոր ձեռագրեր, որոնք այս երկրամասում պահվելու շնորհիվ են մեր օրերը հասել՝ հայերեն հնագույն ամբողջական մատյան Վեհամոր Ավետարանը (7-րդ դ.), Հռոմկլայի Ավետարանը (1166 թ.), Անիի մանրանկարչության եզակի նմուշ Հաղբատի Ավետարանը (1211 թ.), բացառիկ նկարազարդմամբ՝ Թարգմանչաց Ավետարանը (1232 թ.), Գանձասարի Կարմիր Ավետարանը (1237 թ.), Կեռան թագուհու և Հեթում արքայորդու Ավետարանը (1283 թ.), որոնց պատմության արցախյան շրջանի մասին նույնպես նշվում է աշխատության մեջ։

Հարուստ պատկերազարդմամբ գրքում ներկայացված են վանքերի ու եկեղեցիների (դրանց հարդարանքի) լուսանկարներ, բազմաթիվ մանրանկարներ, գրչության նմուշներ, Արցախի գրչավայրերի անուններով հիշատակարաններ։

Գիրքը լույս է տեսել է Մայր Աթոռի հրատարակչական խորհրդի և Մատենադարանի գիտխորհրդի երաշխավորությամբ։ Մի քանի օրից այն հնարավոր կլինի ձեռք բերել Ս. Էջմիածնի գրատնից։ Հուսով եմ, որ առաջիկայում թվային տարբերակը կդրվի համացանցում։

Հ. Գ.
Ջնվանին մի երգ ունի՝ «Ես կխնդամ, սիրտս կուլա»։ Այսօր, երբ գնացել էի Ս. Էջմիածին և երկար սպասված գրքի օրինակը ուրախությամբ ձեռքս վերցրեցի, ակամա այդ խոսքերը միտքս եկան…

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը