Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սեպտեմբերի 5-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ երկրի արևելքում։
Այդ մասին Ֆիցոն հայտարարել է ֆեյսբուքյան տեսաուղերձում։
Մինչ այդ, Չինաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը նշող տոնակատարությունների ժամանակ, Ֆիցոն երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Սլովակիայի վարչապետը Չինաստանում անցկացված շքերթին ներկա միակ ԵՄ առաջնորդն է։