Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 18:49 01-09-2025

Ընտանեկան ալբոմն են թարմացնում․ նույն Աննա Հակոբյանը Մեհրիբանին Շուշիում չայի էր հրավիրում

Չինաստանում անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաց չեն թողել առիթը՝ ոտքի վրա շփվելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ, ինչպես նաև՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի, հետ։

Աննա Հակոբյանն անգամ չսպասելով գագաթնաժողովի ավարտին, շտապել է լուսանկարներ հրապարակել իր սոցիալական ցանցերում, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք ժպիտով զրուցում միմյանց հետ։ Սա դարձավ լուրջ քննարկումների առիթ սոցիալական ցանցերում․ մի մասը սա որակեց ցինիզմ, ոմանց կարծիքով՝ սա Աննա Հակոբյանի «նվիրական երազանքներից» մեկի իրականացումն է՝ Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպումը, իսկ ոմանք էլ սա համարեցին ՀՀ իշխանությունների հերթական «քաղաքական խաղերից մեկը»

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ։



«Գիտե՞ք, ես վաղուց ասել եմ և բազմիցս կրկնել, որ այս իշխանությունը ո՛չ ապիկար է, ո՛չ հիմար, ո՛չ անկարող։ Ընդհակառակը՝ շատ լավ է կատարում իր գործը։ Իսկ գործն այն է, որ իրենք բերվել են օտար ուժերի կողմից Հայաստանը և հայ ժողովրդին կործանելու համար։ Եթե այս տեսանկյունից նայենք, ապա ամեն ինչ իր տրամաբանությունը կունենա։ Հիմա թվում է, թե տրամաբանություն չկա՝ թե՛ պետական, թե՛ անձնական կամ ընտանեկան քայլերում։ Բայց եթե նայեք այդ աչքով, ապա ոչ մի արտառոց բան չկա, ոչ մի սխալ բան չկա»։

Տիրան Լոքմագյոզյանը շեշտում է, որ Փաշինյանի պահվածքը Էրդողանի և Ալիևի հետ հանդիպումների ժամանակ ավելի շատ հիշեցնում է երեխայի վարքագիծ․

«Տեսեք, ինչպես է ուրախանում Փաշինյանը ամեն անգամ, երբ հանդիպում է Ալիևին կամ Էրդողանին։ Էրդողանի մոտ նստած է, կարծես՝ բարի երեխան, որ ամեն ինչ ուզում է անի, որպեսզի հոր աչքը մտնի։ Նույնը նաև Ալիևի դեպքում։ Լուսանկարներում էլ երևում է, թե ինչպես է Ալիևը ծաղրանքով ժպտում։ Իսկ նրանք կանգնած են՝ փոքրիկ երեխաների նման, նայում են՝ ինչպես են իրենց հետ խոսում»։

Անդրադառնալով Աննա Հակոբյանի կողմից լուսանկարների հրապարակմանը, թյուրքագետը հիշեցրեց նաև նախկին հայտարարությունները․

«Աննա Հակոբյանը նույն մարդն է, որ Մեհրիբան Ալիևային հրավիրում էր Շուշի՝ թեյ խմելու և մուղամ լսելու։ Այդ ժամանակ էլ այնպես էր ներկայացնում, կարծես քրոջը կամ հարազատներին հրավիրի։ Հիմա էլ նույն տրամաբանությունն է։ Աննա Հակոբյանը այս լուսանկարները հրապարակել է, բայց, իրականում, դրանք իր, ավելի շատ՝ ընտանեկան ալբոմի համար է պահել։ Տեսեք՝ այլ երկրների ղեկավարների և նրանց կանանց հետ երբևէ նման բան չի արել, բայց Ալիևի և Էրդողանի հետ լուսանկարները սիրով հրապարակում է, կարծես՝ ընտանեկան ալբոմ է հավաքում»։

Թյուրքագետի խոսքով՝ այս ամենը պատահական չէ և ունի իր ներքին տրամաբանությունը․

«Եթե այս տեսանկյունից նայեք, ամեն ինչ տեղն է ընկնում։ Այստեղ ոչ մի անտրամաբանական բան չկա։ Պարզապես սա հերթական քայլն է, որը ցույց է տալիս իշխանությունների իրական նպատակը»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան