Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:00 01-09-2025

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 134 երեխա

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի օգոստոսին ծնվել է 134 երեխա՝ 76 տղա և 58 աղջիկ։

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից՝ 63 երեխա լույս աշխարհ է եկել Մարտունու ծննդատանը, 34 երեխա՝ Գավառի, 27 երեխա՝ Սևանի, 10 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում։

Ճամբարակի առողջության կենտրոնում այս տարվա օգոստոս ամսին ծնունդներ չեն գրանցվել։

2024 թվականի օգոստոսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 153 երեխա՝ 86 տղա և 67 աղջիկ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան