Ներքին 10 ամիս առաջ - 12:33 01-09-2025

Հրդեհ՝ Երևանի բազմահարկ շենքի բնակարաններից մեկում․ կրակը գազի և էլեկտրականության հետ կապ չի ունեցել. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մառի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում կրակ և ծուխ են նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 9-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներւց մեկական մարտական հաշվարկ և թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղք։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արամ Նազարյանն ու պարեկ Արթուր Հակոբյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Տրանսգազ և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Հրդեհն էլ բռնկվել է պատշգամբում կուտակված կենցաղային իրերի մեջ և տեղում պարզվել է, որ կրակը գազի և էլեկտրականության հետ կապ չունի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը