Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Չինաստանի Տյանծին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող հանդիպման ընթացքում կքննարկեն նաև Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը։
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հանդիպման օրակարգում լինելու են ինչպես երկկողմ համագործակցության հարցեր, այնպես էլ միջազգային խնդիրներ։
«Բացի Ուկրաինայի շուրջ իրավիճակից և Մերձավոր Արևելքում սրացումից, անշուշտ, քննարկում կլինի Կովկասյան տարածաշրջանից»,- նշել է Ուշակովը։