Ներքին 1 տարի առաջ - 23:41 28-08-2025

Ոչ ոք չի կարող զրկվել իր երկիր մուտք գործելու իրավունքից․ ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Մարդու հիմնարար իրավունքներ. Ազատ տեղաշարժվելու իրավունք

Ազատ տեղաշարժվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է։ Այն մարդու անձնական ազատությունների իրացման նախապայման է․ առանց դրա մարդիկ զրկվում են կրթության, աշխատանքի, առողջապահության, մշակութային և քաղաքական իրավունքներից լիարժեք օգտվելու հնարավորությունից։

ՄԱԿ-ի 1948 թ․ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ (1) հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակվելու իրավունք յուրաքանչյուր պետության սահմաններում»։ Իսկ 13-րդ (2)-ը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկրից, այդ թվում՝ իր սեփականից, հեռանալու և իր երկիր վերադառնալու իրավունք։

ՄԱԿ-ի 1966 թ․ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 12-րդ հոդվածը սահմանում է, որ պետության տարածքում օրինականորեն գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքում ազատ տեղաշարժվելու և իր բնակության վայրն ընտրելու իրավունք։

Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփական երկիր մուտք գործելու իրավունքից։
Ազատ տեղաշարժի իրավունքի իրացումը հատուկ նշանակություն ունի փախստականների և տեղահանվածների իրավունքների համատեքստում, քանի որ վերջինիս սահմանափակումը հանգեցնում է բազմաթիվ հարակից ազատություններից զրկելուն կամ սահմանափակելուն։

ՄԱԿ-ի դատարաններում և կոմիտեներում ձևավորվել է մոտեցում, որ իր երկրի տարածք մուտք գործելու իրավունքից կամայական զրկումն արգելված է սովորութային իրավունքի մակարդակով և հետևաբար պարտադիր է բոլոր պետությունների համար»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին