Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:17 28-08-2025

Ազատամարտիկ Սարգիս Մելքոնյանը քաղբանտարկյալ է. դատապարտվել է բռնության կոչի քաղաքական հոդվածով

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հաճախ եմ ասում, որ նիկոլական ռեժիմի կողմից հալածվող շատ մարդկանց մասին հանրությունը տեղյակ չի լինում։

Ահա՛ հերթական օրինակը։ Արժանապատիվ հայ, շիտակ մարդ, ազատամարտիկ Սարգիս Մելքոնյանը (ըստ գործի նյութերի՝ Բասենցյան): Որևէ կուսակցության անդամ չէ։ Որևէ քաղաքական ուժի չի հարում։ Պարզ հայ մարդ է։

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճռով 2024թ. հոկտեմբերի 25-ին դատապարտվել է երկու ամիս «կարճաժամկետ ազատազրկման»՝ բռնության կոչի քաղաքական հոդվածով։ Պաշտպան չի ունեցել։ Ինձ դիմել է արդեն դատապարտվելուց հետո։ Օգնել եմ վճիռը բողոքարկել վերաքննիչ ու վճռաբեկ ատյաններում, սակայն սպասելիորեն երկու ատյաններում էլ մեղադրական դատավճիռը մնացել է անփոփոխ։

Եվ ահա այսօր եկել են՝ Սարգիսին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։

Սարգիսը քաղբանտարկյալ է։ Սարգիսն արժանի է, որ իր մասին գոնե իմանանք։ Գոնե։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը