Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:05 27-08-2025

Անկանխիկացումը շան վզնոցի պես մի բան է՝ մեր ամեն քայլին հետևելու գործիք. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Վերջին կես տարին, ինչքանով հասկանում եմ, քարտերից օգտվելը դարձել է վիճակահանության պես բան. եթե հույսդ դրել ես քարտի վրա, կարող ես դուրս գալ քաղաք ու չկարողանալ նույնիսկ տաքսիի համար վճարել։

Հիմա մի խոստովանություն անեմ. երբևէ դրամով քարտ չեմ ունեցել։ Դոլարային էլ մեկ քարտ ունեմ, որով վճարում եմ համացանցային ծառայությունների համար։

Մնացած ամեն ինչ կանխիկով եմ անում կամ բանկային փոխանցումներով։
Անհարմա՞ր է։ Որոշ չափով։ Բայց տանելի անհարմարություններ են։
«Իմաստը՞», — կհարցնեք դուք։

Իմաստը պարզ է. անկանխիկացումը մեր ամեն քայլին հետևելու գործիք է։ Իսկ բռնապետական ռեժիմի պայմաններում այն դառնում է նաև վերահսկողության ու զսպման գործիք։ Շան վզնոցի պես մի բան, որը մենք ինքներս ենք ընտրում մեր վզին կապել, որովհետև «հարմար» է։
* * *
Ընդհանրապես այս մասին շատ չի խոսվում, բայց կարծում եմ ժամանակն է քննարկելու բանկային և ֆինանսական ծառայությունների համակարգերի դերը Նիկոլի իշխանությունը պահելու գործում։

Ինչպես, օրինակ՝ գեթ մեկ ծպտուն դուրս չեկավ այդ համակարգերից բանկային գաղտնիքի հասկացությունը տիրումեր անելու ժամանակ։ Կամ, ասենք՝ բանկերի եկամուտների թռիչքաձև աճը վերջին տարիներին...

Այս համակարգերը նիկոլապետության կառուցած թվային կոնցլագերի հիմքերից են։ Եւ այդ ամեն օր սեղմվող օղակը զգում ենք թե՛ անհատ քաղաքացիներս, թե՛ փոքր ու միջին բիզնեսները։
Ու տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ կարող ենք ու պետք է անենք։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել