Ներքին 10 ամիս առաջ - 12:22 27-08-2025

«Համով կաթ»-ի մածունում հայտնաբերված մանրէաբանակ շեղումները վերացվել են

«Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Ալավերդի) արտադրվող «Մածուն» արտադրատեսակի կրկնակի լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ դրանում նախկինում հայտնաբերված մանրէաբանակ շեղումները վերացվել են:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է. «Մածուն» արտադրատեսակը կրկին կարտադրվի: Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը