Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 14:50 26-08-2025

Գյումրիում ոստիկանական գործողություններն ավելի շատ հիշեցնում էին ռազմամարտավարական օպերացիա՝ թշնամու դեմ

Գյումրեցի հասարարակական գործիչ Կարապետ Պողոսյանի գրառումը․

Օրեր առաջ Գյումրիում ոստիկանական մեծաթիվ ուժերի ուղեկցությամբ հակառուսական ակցիան իրականում ոստիկանական մշակված զորավարժանքի փորձարկում էր, որը ամենայն հավանականությամբ կկիրառվի Հայ Առաքելական եկեղեցու և անձամբ Վեհափառի նկատմամբ։
Տարածքը թույլ էր տալիս առանց փողոց փակելու, ընդամենը տեղի մի քանի ոստիկաններով ամբողջովին ապահովել ակցիայի իրականացումը և մասնակիցների անվտանգությունը։ Չէր կարող ոչ մի կերպ խախտվել հասարակական կարգը( տարածքում չկան բնակելի տներ, հասարակական շինություններ, հետիոտների շարժ)։

Բայց արի ու տես փակվեց մոտ 3 կմ հատված, թույլ չտրվեց ոչ ցանկալի լրագրողներին տեղափոխող տրանսպորտի շարժ, խոչընդոտելով նրանց աշխատանքի օպերատիվությունը, փաստացի հանրությունը զրկված էր համակողմանի տեղեկատվություն ստանալուց։

Ոստիկանական գործողություններն էլ ավելի շատ հիշեցնում էին ռազմամարտավարական օպերացիա թշնամու դեմ։

Համեմատության համար նշեմ, որ 2023֊ին բևեռի հակառուսական ակցիաները ավելի մարդաշատ էին, ավելի ագրեսիվ, բայց ավելի քիչ ոստիկաններով, առանց փողոցներ փակելու և հատուկ միջոցների։

Երեսուն հոգուն հսկում էին մի քանի հազար ոստիկաններ, և մինչ այս պահը ՆԳՆ չի հիմնավորում նման մեծաթիվ իրավապահների ներգրավվածությունը և ծախսերը։

Հասկանալի է, որ Հայաստանի կառավարիչը չի կարողանալու հուժկու հավաք և երթ կազմակերպել, ուժայիններն էլ կհրաժարվեն ուժ գործադրել վեհարանի դեմ, ուստի կփորձի հազարավոր ոստիկանների միջոցով տարածքը շրջափակել, արգելել հավատավորների և լրագրողների մուտքը, մի քանի տասնյակ, կամ հարյուր սրբապիղծով, պետական թիկնազորով, դիպուկահարներով կներթափանցի Վեհարանի տարածք։ Ոստիկանը բավարարված կզգա, որ անձամբ չի մասնակցել, միայն հասարակական կարգն է պահպանել, իսկ մի քանի ճղճղան «ընդդիմադիր» սոցցանցերով կոչեր կանեն, տեղում ամենաշատ ոստիկանական ուժերի կուտակված տարածքներում իմիտացիա կանեն պայքարի և ժողովրդի ուշադրությունը կշեղեն, օրինակները նախկինում շատ են եղել։

Մեզ էլ է ծրագիր պետք էս ամենը խափանելու համար

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան

Ձեզ գուցե հետաքրքրի