Ներքին 1 տարի առաջ - 14:57 25-08-2025

ԼՂ-ից տեղահանված անձինք ստացել են մեկ տարվա չվճարված կենսաթոշակները․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ստացել են մեկ տարվա չվճարված կենսաթոշակները․ այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց լիազորված ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ անձանց մեկ տարվա կենսաթոշակը ստանալու հարցով։

Մասնավորապես հայտնել է, որ տեղահանվելուց հետո անձինք բնակություն են հաստատել Հայաստանի մարզերից մեկում և նույն տարվա ընթացքում դիմել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ կենսաթոշակ նշանակելու նպատակով։ Սակայն առողջական խնդիրների պատճառով օրեր անց մեկնել են արտերկիր՝ չստանալով իրենց հասանելիք կենսաթոշակները։ Վերադառնալով Հայաստան՝ նրանք ներկայացել են Միասնական սոցիալական ծառայություն՝ կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացնելու համար, սակայն իրենց հայտնել են, որ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ նրանց տվյալներն արդեն առկա են։ Որոշ ժամանակ անց պարզել են, որ կենսաթոշակները բանկային քարտերին չեն փոխանցվել: Անձինք գրավոր դիմում են ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից ստացել են պատասխան, որ դիմումն անհրաժեշտ էր ներկայացնել սահմանված ժամկետում, ուստի կենսաթոշակը նշանակվելու է դիմելու ամսից։

Պաշտպանը նշված խնդիրը հասցեավորել է պետական իրավասու մարմնին: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արդյունավետ համագործակցության շնորհիվ խնդիրը հասցեավորվել է, տրվել են համապատասխան լուծումներ և իրականացված հավելյալ ուսումնասիրության արդյունքում տեղահանված անձանց չվճարված կենսաթոշակները փոխանցվել են վերջիններիս:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող