Ներքին 10 ամիս առաջ - 16:42 22-08-2025

Դատարանը մերժել է Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում է «Հայփոստ» ընկերությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանը, որն այս պահին զբաղեցնում է «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Արման Աբրահամյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան