Արտաքին 1 տարի առաջ - 10:17 21-08-2025

Միխայիլ Շվիդկոյը անպատվաբեր արարք է որակել Ղարաբաղում խորհրդային զինվորների հուշարձանների քանդումը

«Լեռնային Ղարաբաղում հայազգի ականավոր գործիչների և զինվորականների 25 հուշարձանների և կիսանդրիների քանդումն անպատվաբեր արարք է։ Հուշարձանների դեմ պատերազմը լավագույն զբաղմունքը չէ ցանկացած երկրի համար։ Դրանք արտացոլում են այս երկրի վրա ապրող ժողովուրդների պատմությունը։ Դա նույնքան անհեթեթ է, որքան 90-ականներին Ադրբեջանի մշակույթի գործիչների հուշարձանների ոչնչացումը»,- այս մասին ասել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

Նա նշել է, որ թեև քաղաքականությունն է թելադրում մշակույթը, սակայն այն «ժամանակավոր է, իսկ մշակույթը ապրում է հավերժ»։

«Եվ միջպետական հարաբերություններից բացի, կան նաև ժողովրդի միջև հարաբերություններ, որոնք ավելի խորքային են։ Եվ այսօր կարևոր է պահպանել բոլոր մշակութային շփումները, որոնք մեզ կապում էին մեր կողքին ապրող բոլոր ժողովուրդների հետ»,-եզրափակել է Շվիդկոյը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում