Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 10:40 21-08-2025

Արճիսի այգիներում այս տարի բերք չկա․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արճիսի այգիներում այս տարի բերք չկա

Նոյեմբերյան համայնքի Արճիս գյուղի վարչական ղեկավար Սոս Միկիչյանը հայտնեց, որ այս տարվա մայիսի 13֊ից հետո, 10 օրվա ընթացքում 3 անգամ գյուղի այգիները, ցանքերը կարկտահարվեցին, ինչի հետևանքով սպասվող բերքն իսպառ ոչնչացավ։ Վարչական ղեկավարն ասաց, որ Լոռու մսրզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտանետումներից աղտոտված Դեբեդի ջրով այգիները ոռոգելու դեպքում ծառերը չորանում են։ Գյուղացիները, երբ տեսնում են Դեբեդի աղտոտված, սպիտակած վիճակը, հրաժարվում են գետի ջրերով ոռոգում կատարել։ Անցյալ տարվա մայիսի 27֊ի ջրհեղեղից վարարած Դեբեդից խիստ վնասվեցին Արճիսի գետամերձ այգիները։ Դրանց սեփականատերերի մի մասին պետական աջակցություն եղել է։ Սպասվում է, որ առաջիկայում բնական աղետից տուժած մյուս սեփականատերերին էլ ֆինանսական օգնություն կցուցաբերվի»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան