Ներքին 9 ամիս առաջ - 11:40 20-08-2025

Հակակոռուպցիոն դատարանը քննելու է Սամվել Մայրապետյանի դեմ Դատախազության հայցը

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության (հիմնադիրներ՝ Սամվել Մայրապետյան և վերջինիս կին՝ Գոհար Քյալյան)՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:

Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնում է ՀՀ դատախազությունը, Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ՝ հայցադիմումի ընդունումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ վեճը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով:
Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2025 թվականի մայիսի 22-ին ներկայացրել էր վերաքննիչ բողոք:

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքն ընդունել էր վարույթ և որոշել՝ գործը քննել գրավոր ընթացակարգով:

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունիսի 26-ի որոշմամբ՝ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժել էր՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 2025 թվականի մայիսի 14-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 4-ին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:

Վարչական դատարանը 2025 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ եզրահանգել էր, որ վեճը չի բխում հանրային իրավահարաբերություններից, քանի որ առկա են պայմանագրից բխող քաղաքացիաիրավական հարաբերություններ, հետևաբար, գործն ընդդատյա չէ Վարչական դատարանին. ներկայացված հայցադիմումը վերահասցեագրվել էր Հակակոռուպցիոն դատարան:
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ՝ գործն ուղարկել էր Վճռաբեկ դատարան՝ գործի ենթակայությունը որոշելու նպատակով:

Վճռաբեկ դատարանը 2025 թվականի օգոստոսի 14-ին կայացրել է «Գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին» որոշում: Համաձայն որոշման՝ վերոնշյալ գործն ըստ հայցի՝ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, ենթակա է Հակակոռուպցիոն դատարանին:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից