Ներքին 11 ամիս առաջ - 22:25 19-08-2025

Վիրուսն այսօր լոկալ է, բայց մի քանի օրից գուցե հնարավոր չլինի տարածումը կանխել

Oragir.News-ը Շիրակի մարզի տարբեր գյուղերից ստանում է ահազանգեր, որ իրենց կենդանիների մոտ հայտնաբերվել է դաբաղ։ Ահազանգերը Ազատան և Ղարիբջանյան գյուղերից են։

Ազատանցիների խոսքով` վարակի օջախը Ղարիբջանյան գյուղից է։ Գյուղացիների պատմելով` հակահամաճարակային միջոցառումներ չեն իրականացվել, աչքերի առաջ իրենց կենդանիները, անկում են, բայց խնդրին լուծում չի տրվում։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ՍԱՏՄ իրազեկման, խորհդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ, բայց վերջինս մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։ Նշենք, որ թեմայի վերաբերյալ պարզաբանում էինք խնդրել նաև Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, բայց մեզ փոխանցեցին, որ տվյալ հարցով զբաղվում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է հանրային առողջության կազմակերպիչ Ծաղիկ Վարդանյանի հետ։ «Պետք է արդեն մեծ գործողություններ սկսած լինեին առանձնացնել, իզիոլիացնել, կարանտին գոտիներ հայտարարել, այլ մարզերում ևս ուսումնասիրություններ անել»,- ասում է Վարդանյանը։

Ծաղիկ Վարդանյանի կարծիքով` բոլոր զոոնոզ հիվանդությունների դեպքում (այսինքն` հիվանդությունները, որոնք կենդանիներից են մարդիկ վարակվել) պետք է առողջապահական ծառայությունը պետք է իրականացվեն համապատասխան միջոցառումներ։ «Պետք է վարակի աղբյուրը հայտնաբերվի և իզոլիացվի։ Պետք է իրականացվի հակահիգենիկ միջոցառումներ և նաև բուժում։

«Հիմա կոնկրետ էս դեպքում պաշտոնակության տեղեկատվության ես չեմ հանդիպել և ամենայն հավանականությամբ լոկալ բնույթ է կրում, այսինքն Շիրակի մարզում է և այս պահին ուշադրությունից դուրս է մնացել։ Անասնաբուժական ծառայությունը խայտառակ վիճակում է, կարելի է ասել, որ Հայաստանում բացակայում է անասնապահական ծառայությունը։ Սա հատկապես վերաբերվում է մարզերին։ Ունենք մասնագետներ և այս մասնագետները տանը պահվող կենդանիների մասով են ավելի շատ մասնագիտացված։ Պետք է պետական քաղաքականություն այս առումով, որովհետև սա հանրային անվտանգության խնդիր է։ Այսօր տպավորություն է, որ լոկալ է, բայց մի քանի օրից այնպիսի տարածում կարող է գտնել, որ շատ դժվար լինի կանխելը»,- շարունակում է հանրային առողջության կազմակերպիչը։

Ծաղիկ Վարդանյանի խոսքով` վիրուսը մարդկանց փոխանցվում է կաթի միջոցով, եթե մարդը հում կաթը խմի, ապա կվարակվի։

Նշենք, որ դաբաղն իրենից ներկայացնում է կենդանիների սուր վարակիչ հիվանդություն: Այս հիվանդությունը շատ արագ է տարածվում և փոխանցվում է նաև կենդանուց մարդուն։ Դաբաղը ուղեկցվում է տենդով, բերանի, լեզվի լորձաթաղանթի վրա, ինչպես նաև միջմատային ծալքերում ու եղունգների շուրջը առաջացած բշտիկներով, որոնք կարճ ժամանակում փոխարինվում են խոցերով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից