Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:46 19-08-2025

Նիկոլ Փաշինյանը փորձում է անշրջելի դարձնել Ղարաբաղի հանձման գործընթացը․ Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի գրառումը․

«Նիկոլ Փաշինյանը, իր համոզմամբ, փորձում է անշրջելի դարձնել Ղարաբաղի հանձման գործընթացը։ Համաշխարհային պատմությունից նրա անտեղյակությունը թույլ չի տալիս հասկանալ, որ քաղաքականության մեջ, պատմաքաղաքական զարգացումներում անշրջելի ոչինչ չկա։ Ինչպես նաև՝ նրա տխրահռչակ և աղետաբեր իշխանությունն անշրջելի չէ։

Ինքնախաբեությունը պետական քաղաքականության մակարդակի հասցրած այս իշխանությունը համաշխարհային պատմության մեջ սակայն բացառիկ է․ բացառիկ է նրանով, որ նախ ռազմական պարտությունը վերածեց կապիտուլյացիայի, ապա կապիտուլյացիայի ամոթալի բացիկը հաղթանակով է ծրարում։

Այս ամենի հասցեատերերը մենք չենք բնավ, այլ Նիկոլն ինքնզինքը, իր թիմը և նրա բարեկամներ Ադրբեջանն ու Թուրքիան»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը