Ներքին 1 տարի առաջ - 22:36 18-08-2025

Ասում է՝ քո երեխուն մտցրի մսաղացի մեջ, որ դու հիմա ձեռք սեղմես երեխուդ կյանքը խլածների հետ ու ենթարկվես սգալու իմ կանոններին

Զոհված զինծառայողի մայր, գրականագետ Նաիրա Բալայանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ասում է` ես քո երեխուն Իջևանի զորամասից տարա Արցախ` Մատաղիս, Մարտակերտ, զորամասի զինվորներին մտցրի մսաղացի մեջ, հետո համատարած անտերության մեջ քո երեխու մարմնի վրայից անուն֊ազգանունը պոկել տվեցի, գրեցի` անհայտ զինվոր, կորցրի 4 օր, որ դու տառապես֊տանջվես, գլուխդ պատերին տաս, մի կերպ գտնես ու Եռաբլուրում տեղավորես, որ հիմա` դեռ 5 տարին չլրացած, խաղաղության հորթային հրճվանքով ձեռք սեղմես երեխուդ կյանքը խլածների հետ ու հետն էլ հլու֊հնազանդ ենթարկվես սգալու իմ կանոններին։

Արտակս մի բառ ուներ, որ առանց երկար֊բարակ բացատրելու, կարճ֊կոնկրետ շպպացնում էր իրեն զզվացնողների երեսին...

Դե ուրեմն քեզ էլ...

Ու ընդհանրապես, մնացածին էլ, որ էդպես մտածում են` իմ վիշտն ու սուգը ես ոնց պիտի փոխեմ»...

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը