Ներքին 1 տարի առաջ - 18:42 18-08-2025

Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ, տեղահանվածների վերադարձը իրատեսական չէ. Փաշինյան

Ժողովրդին ուղղված ուղերձում Փաշինյանը փորձեց պատասխանել, թե ինչու գերիների հարցը համաձայնագրում չի ներառվել:

Ըստ ՀՀ վարչապետի՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները սկսվել են 2022 թ․ գարնանը։

«Մենք այդ հարցը համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր ենք գործադրել։ Բայց որքան ձգվել են բանակցությունները, հասկացել ենք, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետոյի հարց է։ Իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ եթե այդ հարցը թողնված լիներ խաղաղության համաձայնագրին, դա կարող էր տեղի չունենալ։

Նա անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հարցի փակմանը:

«2025 թվականի մարտին հայտարարել եմ, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, և եթե ժողովուրդը համաձայն չէ, կոչ եմ արել հեղափոխություն անել։ Ժողովուրդը՝ այսինքն դուք սիրելի քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ինչ վերաբերում է Ղարաբաղից տեղահանված մեր քաղաքացիներին, մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ, որ նրանց վերադարձի պատկերացումները իրատեսական չեմ համարում»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին