Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 18-08-2025

Նիկոլի համար ա կյանքը ցնծում, մնացածի համար կոտորած ա․ հարցում

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում նշել է, որ Հայաստանում ցնծություն է։ «Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար և 41 հազար հանդիսատեսով։ Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում։ Իրական Հայաստանում, իրական մարդկանց կյանքի ցնծությունը։ Կեցցե՛ք», գրել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Հայաստանում կյանքը ցնծում է»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ կյանք իրենց համար չի ցնծում, որոշներն էլ ասացին, որ համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ոչ, համաձայն չեմ ու իր անունն էլ չեմ ուզում լսեմ», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչ մեկի հետ համաձայն չէ։ «Ոչ մեկի հետ համաձայն չեմ, որովհետև դժոխային է դարձել մեր հայերի կյանքը, մեղք են մեր ժողովուրդը», - նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` միայն Նիկոլ Փաշինյանի համար է կյանքը ցնծում։ «Իր ա համար ցնծում ա, մնացածի համար կոտորած ա, մեռնում են սաղ, իր ա հեչ պետքն էլ չի․ անասուն ա նա»,- ասաց նա։

«Ոչ, Նիկոլի ոչ մի բանին համաձայն չեմ», - պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը