Արտաքին 1 տարի առաջ - 19:24 18-08-2025

Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի. ուկրաինական մամուլ

Ուկրաինական «Euromaidan Press» լրատվական կայքում վերլուծական հոդված է հրապարկվել ռուս-ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ։

Նկարագրելով ներկայիս ռուս-ադրբեջանական հարաբերությունները և Ուկրաինայում գտնվող ադրբեջանական «SOCAR» նավթագազային ընկերության օբյեկտների վրա ՌԴ-ի հարձակումը՝ նշվում է, որ այդ հարձակումը սրել է լարվածությունը Հարավային Կովկասում և փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Մինչ Բաքուն սպառնում էր զենք ուղարկել Կիև, կայքը պնդում է, որ «Թուրքիայի կողմից Ադրբեջանում մշտական ռազմուժի տեղակայման նախապատրաստությունները ցնցում են տարածաշրջանը»։

«Euromaidan Press»-ի նշմամբ՝ Ադրբեջանը 2022-ից ի վեր արտադրում է 122մմ և 155մմ հրետանային արկեր՝, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային։ Մասնավորապես շեշտվում է, որ «Բաքուն բացի հումանիտար օգնությունից նաև օրակարգ է բերել Ուկրաինա զենք ուղարկելու հնարավորությունը»։

Անդարադառնալով Թուրքիայի դերին՝ կայքը նշում է, որ Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զպսող ամենամեծ ուժի»՝ մեծացնելով իր ռազմական ազդեցությունն Ադրբեջանի վրա։

«Բայց եթե Ռուսաստանը ցանկանա պատժել Ադրբեջանին, կարող է նրան Թուրքիայի և Ուկրաինայի հետ մղել նույն ճակատ։ Այս իրավիճակը կարող է ռազմավարական հետևանքներ ունենալ»։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի