Ներքին 11 ամիս առաջ - 12:51 18-08-2025

Երևանում բնակարանում բռնկված հրդեհի պատճառով տանտիրուհին ծխահարվել ու մահացել է. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի 73 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված շենքի 10-րդ հարկի բնակարաններից մեկում առաջացած կրակի դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված բնակարանից ծայրահեղ ծանր վիճակում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Հայկ Ղազարյանն ու կրտսեր պարեկ Վիրապ Ասատրյանը քաղաքացիների օգնությամբ պատգակարով տանտիրուհուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Օպրեատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի աշխատակցները, սակայն տեղում պարզվել , որ հդրեհը գազամատակարարման հետ կապ չունի, բնակարանում գազամատակարարում չի եղել:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Մինչ հրշեջները կանխել են կրակի տարածումն ու հրդեհաշիջման աշխատանքներ են իրականցրել, շտապօգնության ավտոմեքենայում տանտիրուհին գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է բնակարանի սեփականատիրուջ և մահացածի ինքնությունները:

Մահացածը նշված տան բնակիչ 86-ամյա Ժորժետա Բ.-ն է, ով այրվածքներ չի ունեցել, մահվան պատճառն էլ ծխահարվելն է եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից