Զելենսկին օգոստոսի 18-ին կմեկնի Վաշինգտոն. Ուկրաինայի նախագահը հաստատել է լուրը
Զելենսկին պլանավորում է օգոստոսի 18-ին մեկնել Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպելու:
Նա հաստատել է արևմտյան լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով իր աղբյուրին, նշել էր, որ առաջիկայում նախատեսվում է Ուկրաինայի նախագահի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: