Արտաքին 1 տարի առաջ - 11:00 16-08-2025

Թրամփի հայտարարությունները Պուտինի հետ հանդիպումից հետո

Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել ամերիկյան Fox News-ին:

ԱՄՆ նախագահի հայտարարությունները՝ ամփոփ.

- Մեծ առաջընթաց է գրանցվել, հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ կետերի շուրջ` «բացառությամբ մեկ կամ երկու նշանակալի» կետերի։

- Զելենսկին պետք է հաշտվի այն փաստի հետ, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում շատ բան ունի կորցնելու։ Համաձայնագրի հարցը հիմա կախված է Կիևից և եվրոպական մայրաքաղաքներից։

- Ռուսաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, հզոր պետություն է։ Ռուսաստանը մեծ միջուկային ներուժ ունի, և դա պետք է հաշվի առնել։

- ԱՄՆ-ն դեռևս չի պլանավորում նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների դեմ։ Թրամփը մոտ է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով համաձայնագրի կնքմանը, նա տեսնում է Պուտինի հետաքրքրությունը գործարքի նկատմամբ։

- Ուկրաինայում հակամարտության ավարտը կարևոր նվաճում կլինի թե՛ Պուտինի, թե՛ Զելենսկու համար։

- Կողմերը սկսում են պատրաստվել եռակողմ հանդիպման Թրամփի, Պուտինի և Զելենսկու մասնակցությամբ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել