Ներքին 1 տարի առաջ - 19:33 14-08-2025

Այսօր ամոթալի օր է Հայաստանի համար․ Ռոբերտ Ամստերդամ

«Սա վերադարձ է Ստալինին, սա վերադարձ է ցուցադրական դատավարություններին։ Ես այն մարդն եմ, որն ավելի շատ ցուցադրական դատավարություններ է տեսել, քան ձեզանից որևէ մեկը։ Սա ցուցադրական դատավարություն է»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ ընթանում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը, լրագրողների հետ զրույցում, ասաց փաստաբան, միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Այսօր Հայաստանում մենք պատմության ականատեսն ենք։ Կառավարությունը՝ շեղելով իր սխալներից, շեղելով իր ձախողումներից, հարձակվում է եկեղեցու, Հիսուս Քրիստոսի և այս անմեղ մարդու վրա։ Այսօր ամոթալի օր է Հայաստանի համար»,- նշեց նա։

Հարցին, թե ինչ են պատրաստվում անել, եթե դատարանի որոշումը չգոհացնի, փաստաբանը պատասխանեց, որ նախ՝ կսպասի դատարանի որոշման հրապարակմանը այսօր երեկոյան, ապա՝ կկազմվեն ծրագրեր, թե ինչ կարելի է անել ինչպես Հայաստանում, այնպես էլ, արտերկրում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում