Ներքին 1 տարի առաջ - 10:49 12-08-2025

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը (տեսանյութ)

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Երևանում կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը։ Այս տարի համաժողովը հյուրընկալել է շուրջ 800 երիտասարդի Հայաստանի բոլոր մարզերից և Սփյուռքի համայնքներից՝ հնարավորություն տալով նրանց ներգրավվել հայրենիքի զարգացման գործընթացում։

Ֆասթ Բանկը երկրորդ անգամ է հանդես եկել որպես Ազգային երիտասարդական համաժողովի պաշտոնական հովանավոր։ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է․ «Չնայած նրան, որ կառավարությունը բավականին շռայլորեն ֆինանսավորում է այս համաժողովը, այնուամենայնիվ, շատ կարևոր են մեզ համար մասնավոր գործընկերները, որովհետև նրանք հնարավորություն են ստեղծում համաժողովը դարձնել շատ ավելի հաճելի, յուրահատուկ, նրանք կարող են անել որոշ բաներ, որ կառավարությունը չի կարող իրեն թույլատրել»:

Եռօրյա միջոցառման ընթացքում Ֆասթ Բանկը ներկայացրել է բանկային ոլորտում կարիերայի զարգացման հնարավորությունները, Բանկում թրեյնինգների և աշխատանքի առավելությունները։ Ի դեպ, Բանկի տաղավարի բոլոր այցելուներին տրամադրվել են Ֆասթ Բանկի Visa Gold ԱկնՔարտեր:

Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնեսի կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյանն ասել է․ «Մենք, որպես գործատու և որպես Բանկ, միշտ աջակցում ենք նմանօրինակ միջոցառումներին, որը թույլ է տալիս ստեղծել մեկ հարթակ, որը կհամատեղի Հայաստանի և Սփյուռքի բոլոր երիտասարդներին նույն հարթակում և կտա հնարավորություն, որպեսզի երիտասարդները փորձի փոխանակում իրականացնեն»:

Եռօրյա համաժողովի ընթացքում կազմակերպվել են թեմատիկ աշխատարաններ, եղել են դասախոսություններ, կլոր սեղաններ ու մշակութային միջոցառումներ՝ ընդգրկելով թեմաներ ինչպես նորարարության, կրթության, այնպես էլ ինքնության, Սփյուռք-Հայաստան կապերի և հանրային կառավարման ոլորտներից։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը