Ներքին 1 տարի առաջ - 23:29 09-08-2025

Իրանից պաշտոնական տեսակետները պարունակում են անհանգստություններ ԱՄՆ-ում տեղի ունեցածի վերաբերյալ. Ոսկանյան

«Դիվանագիտական պաճուճանքները մի կողմ դնելով, Իրանից հնչած պաշտոնական տեսակետներում, որոնք ներառում են ԱԳՆ հայտարարությունը և ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի բացառիկ հարցազրույցը «Թասնիմ» լրատվական գործակալությանը պարունակում են անհանգստություններ Վաշինգտոնում երեկ տեղի ունեցածի վերաբերյալ»,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ըստ նրա, մասնավորապես, Վելայաթիիի հարցազրույցից դատելով՝ Իրանը մտադրություն ունի համագործակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը հակազդելու համար՝ համարելով, որ նման ներկայությունը ռիսկեր է պարունակում երկու երկրների համար։

«Ուշագրավ է, որ, ըստ Վելայաթիի, Իրանը՝ նույնիսկ առանց Ռուսաստանի էլ, «կխոչընդոտի Կովկասում ամերիկյան միջանցքին»։

Հայաստանի համար չափազանց վտանգավոր կարող է լինել, եթե մեր երկիրը հայտնվի աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետում, ուստի առայժմ ոչ միայն վաղ է էյֆորիկ կերպով հրճվել «հավիտենական» խաղաղությամբ, այլ նաև պետք է գնահատել և կառավարել բոլոր հնարավոր մարտահրավերները»,- գրել է Վ.Ոսկանյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները