Ներքին 1 տարի առաջ - 11:39 09-08-2025

Երևանում հրդեհ է բռնկվել Mini Cooper-ում. այն վերածվել է մոխրակույտի. ջերմահարվել է կայանված Mercedes-ը. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նաիրի Զարյան 26/3 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են դեպքի վայրի հարևանությամբ գործող ավտոլվացման կետի աշխատակիցները և այդ պահին նշված վայրով անոնցող Երևանի քաղաքապետարանի ջրցան ավտոմեքենան։ Ապա հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, ջերմահարվել է նաև «Mini Cooper»-ի առջևի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պրազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Խաչատրյանն ու պարեկ Պարույր Բաբայանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիր բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը ու բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։

Ահազանգով ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդ՝ Երևանի բնակիչ 73-ամյա Արարատ Ա.-ին, ում այնուհետև տեղափոխելն են Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «Mercedes»-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին