Ներքին 1 տարի առաջ - 16:00 08-08-2025

Գարիկի կալանավորմամբ իշխանությունը մյուս զոհվածների ծնողներին է լռեցնում․ Աստղիկ Գալեյան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է ամուսնու՝ Գարիկ Գալեյանի կալանավորմանը և դրա պատճառներին։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածը պետք է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական իրադարձությունների համատեքստում։

«Բնականաբար, մի բան, ինչը տեղի է ունենում այդ երկրում, փոխկապակցված է մյուսի հետ։ Բայց ես հիմնականում ասում եմ՝ զոհվածների ծնողների և ընդհանրապես այն մարդկանց կալանավորումը, ովքեր խոսում են, կապված է գալիք ընտրությունների հետ։ Իշխանությունները ցանկություն ունեն չեզոքացնել այն ուժերին, որոնք կարող են մարդկանց իրենց շուրջը համախմբել»,- նշեց տիկին Աստղիկը։

Նա համոզված է, որ կալանավորումները՝ այդ թվում իր ամուսնունը, նաև մյուս ծնողներին վախեցնելու նպատակ ունեն, որպեսզի նրանք չբարձրաձայնեն իրենց արդար պահանջները և չմեղադրեն ներկայիս իշխանություններին՝ իրենց զավակների մահվան համար»։ «Գարիկի կալանավորումը նաև միջոց է՝ մյուս զոհվածների ծնողներին լռեցնելու»,- ասաց նա։

Անդրադառնալով ամուսնու առողջական վիճակին՝ Աստղիկ Գալեյանը տեղեկացրեց, որ այն գնահատվում է բավարար. «Վիճակը հիմա բավարար է, հետագան կերևա»։

Հիշեցնենք, որ Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, մեղադրում էր խուլիգանության համար, որը դրսևորվել էր անձի վրա խմելու մաքուր ջուր լցնելով։ Վերաքննիչ քրեական դատարանը Գարիկ Գալեյանին դատապարտել է մեկուկես տարի ազատազրկման։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան