Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 20:30 07-08-2025

Ամո՛թ Աննա Հակոբյանին․ էդ ա մնացել՝ գնանք, Էրդողանի գիրքը կարդանք․ հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ցանկանում է կարդալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը։

«Ավարտեցի Մել Ռոբինսի «The Let Them Theory»-ն, որը թարգմանվել է աշխարհի 50 լեզուներով եւ վեց ամսում, վաճառվելով շուրջ 6 միլիոն օրինակ, դարձել է 2025 թվականի բեսթսելլերը։ Այսօր սկսեցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «The Governance of China» գիրքը։ Կարծում եմ` ավելի դանդաղ կկարդամ, քան «The Let Them Theory»-ն։ Բայց իմ առջև նպատակ եմ դրել այն ավարտել մինչեւ օգոստոսի վերջ։ Հաջորդ գիրքը, որ կկարդամ Սի Ծինփինինը ավարտելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է»,- գրել է նա։

Oragir.News -ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչո՞ւ է Աննա Հակոբյանը որոշել Էրդողանի գիրքը կարդալ»։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել, որոշներն էլ ասացին, որ ուզում է ինչ-որ բան սովորել Էրդողանից։ «Դա ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա սխալ է։ «Էդ ա մնացել հիմա գնանք Էրդողանի գիրքը կարդանք։ Նիկոլը գնացել ա Վաշինգտոն, ընդեղ ուրիշ բան ա ասում, ստեղ`ուրիշ բան»,-նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` գուցե ուզում է իմանալ Էրդողանի մասին։ «Էդ իր ա պռոբլեմն ա, ինչ իմանամ։ Երևի մի բան ուզում ա իմանա իր ա մասին, որ հետագայում կարողանա պատասխան ունենա»,- ասաց նա։

«Նենց վատ հարց եք տալիս, չեմ ուզում վատ բաներ ասեմ։ Մի քիչ թող ամաչի ու վերջ, ամոթ իրան», - պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին