Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 18:00 07-08-2025

Մեր իշխանությունը տղամարդկություն չունի․ ՀՀ-ն հիմա բոլոր հարցերում Բաքվին սինխրոն է գործում․ հարցում

Բաքվի ռազմական դատարանում նախօրեին շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը։ Ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալության փոխանցմամբ՝ այսօր դատարանը շարունակել է հարցաքննել Արցախի պետնախարարի պաշտոնն ընդամենը երեք ամիս զբաղեցրած Վարդանյանի գործողություններից իբրև թե տուժած Ադրբեջանի քաղաքացիներին և նրանց իրավահաջորդներին: Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում։

Երևանում էլ՝ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունը։ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ դատարանը մասնակի (պատժի մասով) բավարարել է պաշտպանական կողմի բողոքը, սակայն որոշել է, որ խուլիգանության մեղադրանքով նա պետք է 1,5 տարի ժամկետով ազատազրկվի։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ըստ Ձեզ՝ պատահակա՞ն է, որ նույն օրը Բաքվում հայ պատանդներին են դատում, Երևանում՝ զոհվածի հորը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա պատահական չէ, այլ օրինաչափ է։
«Պատահականություն չի լինում, ցավալի է շատ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա պատահական չի։
«Պատահական չի, որովհետև երբ մեր իշխանությունը տղամարդկություն ունենար թարս էր լինելու», - նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`դա օրինաչափ է։
«Դա շատ օրինաչափ է։ Հայաստանը հիմա գործում է Բաքվին սինխրոն բոլոր հարցերում։ Մեր երկիրը հիմա ավելի շատ թուրքական և ադրբեջանական ցանկություններն է սպասարկում, քան մեր հայկականը», - ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան