Ներքին Միտք 1 տարի առաջ - 00:25 06-08-2025

ՀՀ դրածո իշխանությունը ճակատագրական որոշումներ ընդունելիս գործում է հայ ժողովրդի թիկունքում. փրկության միակ ուղին դիմադրությունն է

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ինչո՞ւ 2018 թվականին գերտերությունները փոխադարձ համաձայնությամբ Հայաստանում իշխանության բերեցին ակնհայտորեն ազգադավ ու հայրենատյաց մի կառավարություն, և ինչո՞ւ մինչ օրս ատամներով պահում ու պաշտպանում են այն։ Ինչպես ցույց են տալիս վերջին տարիների զարգացումները, նպատակը ոչ միայն Արցախը հայաթափ վիճակում Ադրբեջանին հանձնելն էր, այլև Հայաստանի Հանրապետության սահուն լիկվիդացիան՝ այն թուրք-ադրբեջանական քաղաքական և տնտեսական լիակատար վերահսկողության տակ դնելու ճանապարհով։

Փաշինյանական դրածո իշխանությունը, իսկ ավելի ստույգ՝ ՀՀ լիկվիդացիոն հանձնաժողովը, գլոբալիստներին անհրաժեշտ է ընդամենը նրա համար, որպեսզի Հայաստանի ոչնչացման պատասխանատվությունը բարդվի ՀՀ կառավարության «սխալների» և ընդհանրապես հայ ժողովրդի վրա, իսկ բուն կազմակերպիչները մնան ստվերում և երբևէ պատասխանատվության չենթարկվեն։ Ընդ որում՝ նրանք, ովքեր Արցախյան կորստի մեղքն ամբողջությամբ վերագրում են հայ ժողովրդին, արտահայտում են Հայաստանի թշնամիների տեսակետը՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար։

Հայաստանի դրածո իշխանությունը ճակատագրական որոշումներ ընդունելիս գործում է հայ ժողովրդի թիկունքում՝ ենթարկվելով իր տերերի թելադրանքներին։ Սակայն Հայաստանի լիկվիդացիայի այս հանցավոր ծրագիրը բախվել է մի շարք լուրջ խոչընդոտների՝

1. Հայ ժողովուրդը գլխովին չի հանձնվել և շարունակում է (ու շարունակելո՛ւ է) դիմադրել երկրի թուրքացման ծրագրերին։ Ցավոք, նրա դիմադրությունն այժմ անկազմակերպ ու հատվածական է՝ քաղաքական վստահելի և հեղինակավոր առաջնորդող ուժի բացակայության պատճառով։ Այդուամենայնիվ, հայությունը դեռևս ընդունակ է անսպասելի անակնկալներ մատուցել թե՛ գաղութարարներին, թե՛ նրանց տեղական դրածոներին։

2. Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանային գերտերություն, կտրականապես դեմ է Հայաստանի լիկվիդացիային՝ քաջ գիտակցելով, որ դրա հետևանքն անխուսափելիորեն լինելու է թուրանական միության առաջխաղացումը՝ Իսրայելի և Արևմուտքի աջակցությամբ՝ ուղղված հենց Իրանի դեմ՝ երկրի կազմալուծման և մասնատման նպատակով։

3. Ուկրաինայում ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու մտադրությամբ Ադրբեջանի՝ հակառուսական ուղեգծի վաղաժամ որդեգրումը Մոսկվայում առաջացրել է տատանումներ՝ Հայաստանի զոհաբերման մինչ այդ ընդունված քաղաքական կուրսի հարցում։ Թեև ռուսական վերնախավում կան ադրբեջանամետ և թուրքամետ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ ուժային կառույցներում սկսել է ձևավորվել պահանջ՝ վերանայել այսրկովկասյան քաղաքականությունը։ Դեռ պարզ չէ, թե դա ինչ արդյունք կտա։
Ամեն ինչ զարգանում է չափազանց արագ։ Հայաստանին և հայ ժողովրդին փորձելու են պարտադրել վերջնական կապիտուլյացիա՝ ինքնալուծարում և ինքնասպանություն՝ «խաղաղության պայմանագրի», Սյունիքի ճանապարհների «արտապատվիրակման» («Թրամփի կամրջի») կամ մեկ այլ գեղեցիկ փաթեթավորմամբ։

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՈՒՂԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին