Ուղիղ եթեր
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 00:16 06-08-2025

Ի՞նչ կարգի անմեղսունակ անասուն պետք է լինես, որ չկարողանաս ճիշտ ձևակերպել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների խորհուրդն ու ստույգ անվանումները

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ի՞նչ կարգի անմեղսունակ անասուն պետք է լինես, որ չկարողանաս ճիշտ ձևակերպել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների խորհուրդն ու ստույգ անվանումները, այն էլ դպրոցական դասագրքում:

Պարզվում է, որ Հայոց ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնող Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմող ԿԳՄՍ-ն ու յուր մինիստր Ժաննան Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը դպրոցական դասագրքերում կարող են անվանել «Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր», իսկ 1919 թ. Կոստանդնուպոլսում կանգնեցված ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը ուղղակի կարելի է անվանել «Ցեղասպանության առաջին հուշարձան»:

Այս անմեղսունակները չեն հասկացել, որ ցեղասպանության առիթով կամ դրան նվիրված հուշարձաններ չեն կանգնեցնում: Չնայած ու՞մ ու ի՞նչ եմ բացատրում: Յոթ տարի է չեն գտնում ու պատժում թանգարանի անվան տակ իրականացրած փողերի լվացման, գումարների յուրացման ու կոծկման խայտառակ գործողության մասնակիցներին, իսկ դրա մասնակիցներ Հարություն Մարությանն ու Հրանուշ Խառատյանը շարունակում են հանրային հարցազրույցներ տալ:

9-րդ դասարանի պատմության դասագիրքն արդեն գովասանքի է արժանացել մինիստր Ժաննա Անդրեասյանի կողմից, իսկ զոհերի հիշատակը պղծող Նիկոլը դեռ չի հասցրել դրվատանքի խոսք ասել այս դասագրքի կապակցությամբ, որտեղ ոչ ավել, ոչ պակաս չորս լուսանկար ունի «թավշյա կրկեսին» նվիրված բաժնում:

Դասագրքի համահեղինակ յոթ պատմաբաններին տալիս եմ 72 ժամ՝ դասագրքի հեղինակությունից հրաժարվելու համար: Հակառակ պարագայում այն օրն եմ գցելու, որ ձեր թոռներն էլ ձեր արածի համար ամաչեն...
Շարունակելի...

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան