Ներքին 11 ամիս առաջ - 12:43 05-08-2025

Գլխավոր դատախազության հայտարարության վերաբերյալ Հ1-ի ռեպորտաժը ձևավորել է հանրային թյուր կարծիք

«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության իրավաբանական խումբ ստիպված է անդրադառնալ ՀՀ գլխավոր դատախազության 2025թ. օգոստոսի 1-ի հայտարարության վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության (Հ1) ռեպորտաժին, քանի որ այն ձևավորել է հանրային թյուր կարծիք և շարունակում է անհիմն շահարկումների առիթ դառնալ, ինչն էլ վնասում է Ընկերության համբավին և անհարկի արծարծում է սեփականատիրոջ՝ ՌՀՄ նախագահ, ՅՈՒՆԵՍՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի անունը: Այս մասին նշված է հաղորդագրության մեջ։

«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ Հանրային հեռուստաընկերությամբ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և զուրկ է իրավական ու փաստական հիմքերից։ Մասնավորապես՝ Հ1-ը ներկայացրել է միայն դատախազության տեսակետը: Լրատվականը կապ չի հաստատել «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության իրավաբանական խմբի կամ մամուլի ծառայության հետ: Նույնիսկ չի անդրադարձել «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության տարածած հողորդագրությանը՝ Հակակոռուպցիոն դատարանի վճռի վերաբերյալ:

Դատախազության հայտարարությունը արվել է՝ հենվելով 2025թ. հուլիսի 25-ի ՀՀ հակակոռուպցիոն դատարանի այն վճռի վրա, որը դեռևս օրինական ուժ չի ստացել։ Այսպիսով, խախտվել է «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։ Հանրային հեռուստաընկերությունը ձևավորել է որոշակի հանրային կարծիք՝ մոլորության մեջ գցելով հասարակությանը։ ՀՀ գլխավոր դատախազության պնդումը, իբր Ընկերությունը չի հիմնավորել, թե ինչու 2859.0 քմ հողամասը չի կառուցապատվել և չի ներկայացրել համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր (ճարտարապետահատակագծային առաջադրանքներ կամ շինարարության թույլտվություններ), չի համապատասխանում իրականությանը։

Դատական պրոցեսի ընթացքում Ընկերությունը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ ապացույցները, որոնք փաստում են, որ․

2859.0 քմ հողամասը փաստացի օգտագործվել է կառուցապատման իրավունքով և շարունակում է օգտագործվել:
Հողամասը հանդիսացել է 10.000 քմ ընդհանուր հողատարածքի բաղկացուցիչ մաս, որի շուրջ 70 %-ն արդեն կառուցապատվել է։
Ընկերության իրականացրած գործողությունները՝

Քանդման աշխատանքներ՝ Երևանի քաղաքապետարանի 20.06.2013թ․ տրված քանդման թույլտվության հիման վրա, փոսորակի ձևավորում և տարածքի նախապատրաստում շինարարության համար:
Երեք ճարտարապետահատակագծային առաջադրանքների ստացում՝ 2014թ․-ից մինչև 2018թվականը:
Հյուրանոցային համալիրի նախագծերի պատվիրում և ստացում՝ միջազգային հեղինակավոր նախագծային ընկերություններից:
Ներդրումային ծրագիրը իրականացվել է ակտիվ քայլերով, սակայն շինարարության շարունակումը խոչընդոտվել է բացառապես վարչական և դատական վեճերով, որոնք սկսվել են 2012թ․-ից և դեռևս ավարտված չեն։
Վեճերի ընթացքում Ընկերությունը բազմիցս դիմել է Երևանի քաղաքապետարան՝ նախագծման և շինարարության թույլտվություն ստանալու համար այդ տարածքում 18 հարկից մինչև 4 հարկ հյուրանոցային համալիրի կառուցման համար, սակայն ստացել է մերժումներ,այն դեպքում, երբ անմիջապես ընկերության հարևանությամբ և ընկերության հողամասով շրջափակված այլ տարածքի համար տրամադրվել է 7 հարկ հյուրանոցի կառուցման շինթույլտվություն: Ներկայումս մերժումները վիճարկվում են ՀՀ վարչական դատարանում։ Այսպիսով, կառուցապատման միակ խոչընդոտը եղել են վարչական և դատական գործընթացները, այլ՝ ոչ թե Ընկերության անգործությունը։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն հանդիսանում է օտարերկրյա ներդրող, որը 2001թ․ սեպտեմբերից ի վեր Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է շուրջ 200.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումներ, այդ թվում՝ «Մանկական աշխարհ» հանրախանութի շենքի և հարակից տարածքների ծրագրերում։
ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախաձեռնված անհիմն պահանջներն ու գույքի բռնագրավման գործընթացները

հակասում են «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքին, մասնավորապես 8-րդ հոդվածին:
հակասում են օտարերկրյա ներդրումների պաշտպանության վերաբերյալ միջազգային պայմանագրերին, որոնք արգելում են օտարերկրյա ներդրումների անօրինական բռնագրավումը կամ խոչընդոտումը
վտանգում են Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումը:
«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն ակնկալում է, որ Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ կլինի հանրայինի իր կոչմանը և հանրությանը կներկայացնի նաև «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության տեսակետը, ինչպես նաև կընդունի, որ վերը նշված ռեպորտաժում խախտել է ընկերության արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես՝ չի նշել, որ առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման՝ չնայած այն բանին, որ «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերությունն իր հայտարարությունում նշել էր, որ այն բողոքարկվելու է վերադաս ատյաններում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու