Ներքին 1 տարի առաջ - 23:15 04-08-2025

Գյումրիի քաղաքապետարանում որոշումներն ընդունվում են հապճեպ՝ ոտքի վրա

Արդեն մեկ ամիս է՝ Գյումրիի քաղաքապետարանի լրատվության բաժինը թողել են ինքնահոսի։ Վերջին ժամանակներս ավագանու նիստերի, հանրային քննարկումների մասին պատշաճ չեն ծանուցում։

Իրենք իրենց օր և ժամ են որոշում և վերջին 5 րոպեում «սլիվ» են անում, որ նախատեսված է ավագանու նիստ։ Փաստացի չկա մարդ, ով զբաղվում է լրագրողներին ծանուցելու հարցերով։

Գյումրիի քաղաքապետարանի կողմից հերթական՝ ոտքի վրա կայացրած որոշումը եղավ այսօր, երբ առանց ԶԼՄ ներկայացուցիչներին ծանուցելու հանրային քննարկման են դրել քաղաքի 5-ամյա զարգացման ծրագիրը։

Քննարկումը 15։00-ին էր նշանակված, բայց այս մասին լրագրողները իմանում են 14։48-ին, սա լավագույն դեպքում, բայց որպես այդպիսին հրավեր չկար։

Նշենք, որ հանրային լսումը օնլայն հեռարձակվել է, բայց տեխնիկական խնդիրների պատճառով ընդհանրապես հնարավոր չի եղել լսել քննարկումները, ինչն էլ ավելի է սահմանափակել հանրային մասնակցությունը։

Ավագանու նիստերին բազմիցս նշվել է, որ օնլայն հեռարձակումների դեպքում հարկավոր է ապահովել որակյալ ձայն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի