Ներքին 11 ամիս առաջ - 20:23 04-08-2025

Լինելու եմ հետևողական, որպեսզի Աղվան Արշակյանի՝ ազատության մեջ հայտնվելն օր առաջ դառնա իրողություն. Գառնիկ Դանիելյան

Օրերս բարձրաձայնել էի «Սրբազան պայքար»-ի աջակից, 2 ամսով կալանավորված Աղվան Արշակյանի առողջական վիճակի և ՔԿՀ-ում գտնվելու անհամատեղելիության մասին։

Հիշեցնեմ, որ Աղվանի մոտ երկու տարի առաջ հայտնաբերվել է ծանր հիվանդություն, ինչից հետո ենթարկվել է բարդ վիրահատության, անցել քիմիոթերապիայի կուրսեր։

Աղվան Արշակյանը 3 ամիսը մեկ պարտադիր պետք է անցնի հետազոտություններ, լինի բժիշկների վերահսկողության ներքո, ընդունի հատուկ սննդակարգ։

Խնդրի կապակցությամբ գրավոր դիմել էի ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ կոչ անելով ձեռնարկել գործուն քայլեր։

Վերջինիս կողմից ստացել եմ պատասխան, որտեղ ՀՀ ՄԻՊ-ը հայտնում է, որ դեռևս հուլիսի 9-ին այց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ առանձնազրույցի ընթացքում անձամբ Աղվանից ծանոթացել է վերջինիս առողջական խնդիրներին։ Արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան պարզաբանումների պահանջով վերջինիս կողմից հուլիսի 16-ին գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն։

Բացի այդ, ինձ հասցեագրված գրության մեջ նշվում է, որ հուլիսի 25-ի իմ հրապարակային հայտարարությունից հետո հուլիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ևս մեկ անգամ այցելել են քրեակատարողական հիմնարկ, զրուցել Աղվան Արշակյանի հետ, ուսումնասիրել վերջինիս պահման պայմանները, որոնք էլ ամփոփվել են պատկան մարմիններին ուղղված լրացուցիչ գրություններում։

Լինելու եմ հետևողական, որպեսզի Աղվան Արշակյանի՝ ազատության մեջ հայտնվելն օր առաջ դառնա իրողություն։ Այս առումով, ուզում եմ շնորհակալություն հայտնել Աղվանի պաշտպան Վարազդատ Հարությունյանին և մյուս փաստաբաններին, որոնք ամենօրյա հսկայական աշխատանք են կատարում այդ ուղղությամբ:

Գառնիկ Դանիելյան
ԱԺ պատգամավոր

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել