Ներքին 1 տարի առաջ - 11:59 04-08-2025

Ֆասթ Բանկը մասնակցել է Սևան ստարտափ սամմիթ 2025-ին

Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է Սևանա լճի ափին կայացած տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ Սևան ստարտափ սամմիթ 2025-ին։

Սամմիթի ընթացքում Ֆասթ Բանկը ներկայացրել է իր նոր թողարկած Visa Digital թվային քարտը, որը թույլ է տալիս իրականացնել ավելի ապահով և արագ անկանխիկ գործարքներ: Միջոցառման յոթ օրերի ընթացքում Բանկի տաղավարի բոլոր այցելուներին տրամադրվել են անվճար Visa Gold պրեմիում դասի ԱկնՔարտեր։

Ֆասթ Բանկի տաղավարի այցելուները ծանոթացել են Բանկի նորարարական ֆինանսական լուծումներին, այդ թվում՝ ՖասթX նոր վարկատեսակին, որը FTN-ի գրավադրմամբ վարկային գիծ է:

Այն թույլ է տալիս թվային ակտիվների (FTN) սեփականատերերին ստանալ վարկային միջոցներ առանց իրենց կրիպտոակտիվները վաճառելու՝ ապահովելով ֆինանսական ճկունություն և ազատություն։ Բանկի տաղավարում կազմակերպել են նաև մի շարք հանդիպումներ, ինտերակտիվ քուիզեր և խաղեր. հաղթողները պարգևատրվել են նվերներով և Բանկի հատուկ ապրանքանիշային փաթեթներով։

Հավելենք նաև, որ Սևան ստարտափ սամմիթ 2025-ին մասնակցել են ավելի քան 15․000 այցելուներ, 200-ից ավելի ստարտափեր, 300-ից ավելի մենթորներ ու ներդրողներ շուրջ 50 երկրից։ Միջոցառումը կարևոր ներդրում է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձևավորման գործում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը