Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հաստատել է երկրի սահմանադրության 176-րդ հոդվածի հիման վրա Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Խորհդրի գործառույթների մեջ է լինելու պաշտպանական ծրագրերի վերանայումն ու զինված ուժերի կարողությունների ավելացումը։ Ազգային պաշտպանության խորհուրդը ղեկավարելու է Իրանի նախագահը։
Այն կազմված է լինելու իշխանության երեք ճյուղերի ղեկավարներից, զինված ուժերի հրամանատարներից և մի քանի համապատասխան նախարարություններից։