Ներքին Արտաքին Միտք 11 ամիս առաջ - 23:12 31-07-2025

Իրանում և Իրանի շուրջ զարգացումները տեսանելի ապագայում մեզ համար լրջագույն խնդիրներ են խոստանում

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը.

Իրանում ամերիկյան դոլարի փոխարժեքը տարադրամի սև շուկայում հասել է 90 հազար ռիալի, պաշտոնական փոխարժեքը՝ 42 հազար է: Գնաճը, հատկապես, առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդամթերքի, ռեկորդային է՝ 80-100 տոկոս:

Էլեկտարէներգիային մատակարարումների խափանումները, ջրային դեֆիցիտը մարդկանց կյանքի որակի վրա խիստ բացասական ազդեցության հետ միասին պատճառ են դառնում բիզնեսի համար մեծ վնասների տնտեսության համարյա բոլոր ոլորտներում: Չնայած տեղեկատվական հոսքերի նկատմամբ վերջին շրջանում վերահսկողության դիտարկելի ուժեղացմանը բազմաթիվ հաղորդումներ են ստացվում տարբեր բնակավայրերում բողոքի ակցիաների մասին:

Մետաղաձուլական, տրանսպորտային և տնտեսության առանցքային այլ ճյուղերի մի քանի խոշոր ընկերություններում գործադուլներ են աշխատավարձերի բարձրացման պահանջով... Իսլամական հանրապետությունում բավականին լուրջ բողոքական շարժումներ եղել են նաև նախկինում, որոնց իշխանությունները կարողացել են դիմագրավել:

Օրինակ, 2023 թվականին իրանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով ոստիկանության հետ բախումների արդյունքում արձանագրվել էր 551 զոհ, այդ թվում՝ մոտ 70 երեխաների, ավելի քան 34 հազար ձերբակալություններ...

Ներկա իրավիճակը, սակայն, էականորեն տարբերվում է՝ բոլոր մյուս դեպքերում համատեղ քաղաքական ռիսկի գոտում հնարավոր էր լինում գտնել քաղաքական կոնսենսուս հարկադրանքի կամ համոզման գործիքների կիրառումով: Տպավորություն ունեմ, որ այդ համատեղ քաղաքական ռիսկի գոտին, որ հստակ սահմանագծված էր քաղաքական բոլոր դերակատարների համար, հիմա վերանում է:

Իրանում և Իրանի շուրջ զարգացումները արդեն տեսանելի ապագայում մեզ համար լրջագույն խնդիրներ են խոստանում բացասական իմաստով նախ և առաջ»:

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»