Արտաքին 10 ամիս առաջ - 18:40 31-07-2025

Թրամփը ՀԱՄԱՍ-ին հանձնվելու կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի ավարտի պայման է համարել ՀԱՄԱՍ շարժման կապիտուլյացիան և պահվող պատանդների ազատ արձակումը։

Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

«Գազայում հումանիտար ճգնաժամերին վերջ դնելու ամենաարագ ճանապարհն այն է, որ ՀԱՄԱՍ-ը հանձնվի և ազատ արձակի պատանդներին»,- գրել է Թրամփը։