Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:18 31-07-2025

Ինչպես են շատ բանկեր խաբում ու գումար կորզում հաճախորդներից․ Վահագն Ռաշ

Երգիչ, երգահան Վահագն Ռաշը ֆեյսբուքյանիր էջում գրել է․

«Ինչպես են շատ բանկեր խաբում ու գումար կորզում հաճախորդներից.

Պատկերացրու՝ բնակարանդ վաճառում ես, գնորդը հիպոթեք է ձևակերպում, ու բանկը պարտադրում է, որ հաշիվ բացես իրենց մոտ։ Դե մտածում ես՝ ոչինչ, թող լինի, գործարքն էլ արագ կանցնի։ Բայց հետո սկսվում է խաղը։ Հաշվիցդ սպասարկման անվան տակ սկսում են փոքր գումարներ գանձել ամեն ամիս։

Գումարդ հանում ես հաշվից ու տեսնում, որ պետք է կանխիկացման համար միջնորդավճար տաս, մտածում ես լավ, ոչինչ՝ վերջացավ, բայց իրականում հաշիվդ մնում է ակտիվ, ու տարիներ անց պարզվում է, որ քեզ մի կլորիկ պարտք են գրել՝ տարիներով հավաքված սպասարկման վճարներով։ Իսկ ամենավատը՝ ԴԱՀԿ-ն մի օր առանց նախազգուշացման սառեցնում է քո գումարները, ու պարզվում է՝ սա է պատճառը։

Ուստի՝ եթե բանկում հաշիվ եք բացել որևէ միանվագ գործարքի համար ու չեք օգտագործում այն՝ անպայման փակեք։ Թե չէ հետո էսպիսի անակնկալներ եք ստանալու, երբ արդեն մոռացած կլինեք, որ նման հաշիվ ունեիք։

Այլ տարածված «խելացի» խաբեություններ.

Վարկի անվան տակ ապահովագրություն
Վարկ վերցնելիս առանց հարցնելու կցում են նաև «ապահովագրություն», որը պարտադիր չէ, բայց ներկայացվում է որպես պարտադիր։ Շատերը նույնիսկ չեն էլ հասկանում, որ ավել գումար են վճարում՝ իբր «ապահովագրվելու» համար։

Սակագների անտեսանելի փոփոխություն
Բանկը որոշ ժամանակ անց միակողմանի կերպով փոխում է պայմանները՝ ավելացնում սպասարկման վճարներ, տոկոսադրույքներ կամ քարտի օգտագործման պայմաններ, բայց «զգուշացումը» ուղարկվում է մի հասցեով, որից վաղուց չես օգտվում։

Տոկոսով քարտ՝ առանց բացատրության
Քեզ առաջարկում են անվճար քարտ, բայց պարզվում է՝ ամեն քո գործողության դիմաց 500–1000 դրամ «փոքրիկ» միջնորդավճար են գանձում։ Ի վերջո այդ քարտը դառնում է ոչ թե օգուտ, այլ խնդիր։

Անհասկանալի սպասարկման վճարներ
Երբեմն բանկի վճարային էջում կամ մոբայլ հավելվածում տեսնում ես վճարներ, որոնց նշանակությունը բանկն ինքն էլ ճիշտ չի բացատրում՝ «միացումը», «ամսական ակտիվացում», «պլատֆորմի պահպանում» ու նման խելամիտ հնչող, բայց իրականում դատարկ ծառայություններ։
Եթե դուք էլ ունեք նման փորձառություններ՝ գրեք մեկնաբանություններում։ Մեզ բոլորիս օգտակար կլինի իմանալ, թե որտեղից են գալիս նման թաքնված ծուղակները։

Մի բառով՝ զգուշացեք, կարդացեք պայմանագրերը մանր-մունր տառերովն էլ, ու մի վստահեք «մի փոքրիկ բան ա» ասողներին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ